Phone 17e-ը Apple-ի նոր սերնդի բյուջետային սմարթֆոնն է, որը համատեղում է հզոր տեխնոլոգիաներ և մատչելի գին։ Այն հագեցած է նորագույն A19 պրոցեսորով, որը ապահովում է արագ և սահուն աշխատանք նույնիսկ ծանր հավելվածների և խաղերի դեպքում։
Սմարթֆոնը ունի 6.1 դյույմանոց OLED էկրան, բարձր որակով պատկեր և վառ գույներ, ինչպես նաև պաշտպանված է Ceramic Shield 2 ապակիով՝ ավելի մեծ դիմացկունության համար։
Տեսախցիկը ներկայացված է 48MP հիմնական սենսորով, որը թույլ է տալիս ստանալ հստակ և պրոֆեսիոնալ լուսանկարներ՝ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։
Բացի այդ, iPhone 17e-ը գալիս է 256GB բազային հիշողությամբ, ունի MagSafe աջակցություն, և ապահովում է մինչև մեկ ամբողջ օր մարտկոցի աշխատանք։
Այս մոդելը նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են ստանալ նոր iPhone-ի հզորությունը՝ առանց բարձր գին վճարելու։









