Սարքավորումներն արդիականացնելու առավելությունները. ե՞րբ արժե գնել նոր հեռախոս կամ պլանշետ

Տեխնոլոգիաները մշտապես փոխվում են, և արագ զարգացող աշխարհում հաճախ են հայտնվում նոր սարքեր ու գաջեթներ։

Ու թեև ձեր հեռախոսը կամ պլանշետը հնարավորինս երկար օգտագործելը կարող է գայթակղիչ թվալ, երբեմն արժե մտածել դրանք փոխելու մասին։

Եկեք խոսենք ձեր սարքերը նորերով փոխարինելու առավելությունների, ինչպես նաև այն մասին, թե երբ է հարկավոր մտածել այդ ուղղությամբ։



Արդյունավետ աշխատանք

Նոր սարքերը շատ ավելի արդյունավետ են շնորհիվ հզոր պրոցեսորների, հիշողության մեծ ծավալի և գրաֆիկական նոր հնարավորությունների։ Սա նշանակում է, որ հավելվածների ու ծրագրերի թարմացված տարբերակները շատ ավելի արագ և առանց խնդիրների կաշխատեն նոր սերնդի սարքավորումներում։


Նոր գործառույթներ

Նոր գործառույթներից ու նորարարություններից օգտվելու համար հարկավոր է անցում կատարել սմարթֆոնների վերջին տարբերակներին։ Ավելի որակյալ տեսախցիկներ, դեմքի նույնականացում, ընդլայնված իրականություն. սրանք փոքր մասն են այն տեխնոլոգիաների, որոնք հասանելի են միայն նոր սերնդի սարքավորումներում։

Ուժեղացված պաշտպանություն

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ավելանում են անվտանգության հետ կապված ռիսկերը։ Հին սերնդի սարքավորումներում հասանելի չեն անվտանգության վերջին թարմացումները, ինչը դրանք դարձնում է խոցելի և բաց թիրախ հաքերների համար։

Նոր սերնդի սարքավորումներն օժտված են անվտանգությունն ապահովող գործառույթներով, որոնք հաճախ են թարմացվում թերությունները շտկելու նպատակով։

Մարտկոցի երկար կյանք

Ժամանակի ընթացքում ձեր սարքի մարտկոցը «ուժասպառ» է լինում՝ ավելի հաճախ լիցքավորման կարիք ունենալով։ Այս դեպքում արժե գնել նոր սմարթֆոն՝ բոլորովին նոր մարտկոցով, և ազատվել այն անընդհատ լիցքավորելու անհրաժեշտությունից։


Շատ տարածք

Ընդհանուր առմամբ, նոր սարքավորումները պահեստային ավելի շատ տարածք ունեն, քան հները։ Ուստի հավելյալ նկարների, տեսանյութերի կամ ծրագրերի համար տարածքի խնդիր չեք ունենա։

 

Երբ ձեռք բերել նոր սարք

Ձեր սարքը հնացել է

Եթե ձեր սարքը գործածում եք մի քանի տարուց ավելի, գուցե հնարավոր չլինի դրանում ներբեռնել վերջին հավելվածներն ու ծրագրերը։ Դա կարող է սահմանափակել ձեր սարքի աշխատանքն ու հնարավորություն չտալ ձեզ կիրառել ամենավերջին թարմացումները։

Ձեր սարքը դանդաղ է աշխատում կամ չի արձագանքում

Սարքը փոխելու ճիշտ ժամանակն է, եթե այն չափազանց դանդաղ է աշխատում կամ «անգործունյա» է։ Սա վկայում է այն մասին, որ սարքի ծրագրային ապահովումը հնացել է և «գլուխ չի հանում» նոր հավելվածների ու ծրագրերի պահանջներից։

Ձեր սարքի մարտկոցը հաճախ լիցքավորման կարիք ունի

Այսպիսով, նոր սարքի ձեռք բերումը բազմաթիվ առավելություններ է տալիս՝ ավելի արդյունավետ աշխատանք, նոր գործառույթներ, անվտանգության ուժեղացում, մարտկոցի երկար աշխատանք, ավելի շատ տարածք։

Նոր հեռախոս կամ պլանշետ գնելու ժամանակն է, եթե սարքը հնացել է, դանդաղ է աշխատում կամ մարտկոցը հաճախ լիցքավորելու կարիք կա։

Ավելի ժամանակակից սարքավորում գնելով՝ կարող եք օգտվել ամենավերջին տեխնոլոգիական ձեռքբերումներից և վստահ լինել, որ այն դեռ երկար տարիներ կծառայի ձեզ։

Գնել iPhone

img

Apple iPhone SE 128 GB

214000֏

img

Apple iPhone SE 64 GB

159000֏

img
img
img
img

Apple iPhone SE 128 GB

  • Բրենդ Apple
  • Գույն Սև
  • Դիսփլեյի չափսը iPhone 4.7
  • Դիսփլեյի տեխնոլոգիա Retina IPS LCD
  • Հիմնական հիշողություն Apple 4GB
զեղչ չկա
214000֏ 8084 ֏/ամ
img
img
img
img

Apple iPhone SE 64 GB

  • Բրենդ Apple
  • Գույն Սև
  • Դիսփլեյի չափսը iPhone 4.7
  • Դիսփլեյի տեխնոլոգիա Retina IPS LCD
  • Հիմնական հիշողություն Apple 4GB
զեղչ չկա
159000֏ 6006 ֏/ամ

Մեկնաբանություններ 0

This site uses cookies. By continuing to browse the site you are agreeing to our use of cookies.

Գաջեթների վերանորոգում

Կանչով

Ցանկացած սարքի վերանորոգում ձեզ հարմար վայրում և հարմար ժամանակ։Պարզապես լրացրեք հայտը, և մեր վարպետը ձեզ մոտ կլինի 15-50 րոպեի ընթացքում: